Ալեն Սիմոնյանի տվյալներով Ադրբեջանը իր իսկ սանձազերծած ագրեսիայի պատճառով 431 զոհ ունի
https://parstoday.ir/hy/news/armenia-i184364-Ալեն_Սիմոնյանի_տվյալներով_Ադրբեջանը_իր_իսկ_սանձազերծած_ագրեսիայի_պատճառով_431_զոհ_ունի
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2022 12:56 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանի տվյալներով Ադրբեջանը իր իսկ սանձազերծած ագրեսիայի պատճառով 431 զոհ ունի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ թեկուզ զոհվելով: Կարծում եմ, Ադրբեջանի ագրեսիան մի քանի նպատակ է ունեցել՝ մաքսիմում և մինիմում: Մաքսիմում նպատակը եղել է հնարավորինս շատ տարածքային առավելություն ունենալը, իսկ մինիմումը՝ ստուգել, տեսնել հայկական բանակի մարտունակությունը: Այն փաստը, որ Ադրբեջանը հենց առաջին ժամերին հայտարարեց, որ 70 զոհ ունի, խոսում է նրա մասին, որ իրենց զոհերի թիվը շատ ավելի շատ է: Իմ տվյալներով՝ նրանց զոհերի քանակը 431 է»,- ասաց Սիմոնյանը: