ArmProd EXPO 2022-ին ավելի քան 80 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i184366-armprod_expo_2022_ին_ավելի_քան_80_կազմակերպություններ_ներկայացրին_իրենց_արտադրանքը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկել է «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է ոլորտի ավելի քան 80 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2022 13:02 Asia/Tehran
  • ArmProd EXPO 2022-ին ավելի քան 80 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկել է «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է ոլորտի ավելի քան 80 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան`էքսպոյի կազմակերպիչներից, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ էքսպոյում ներկայացված է  տնտեսության հեռանկարային  ճյուղերից մեկը` գյուղմթերքի արտադրություն, վերամշակում, վաճառք և արտահանում:

«Բավական ծանր աշխարհաքաղաքական, տնտեսական պայմաններում մենք այսօր ունենք կայացած ցուցահանդես: Այս էքսպոյին մասնակից ընկերությունների գրեթե 80 տոկոսը նոր ընկերություններ են Հայաստանի տարբեր  մարզերից, Արցախից: Առաջին անգամ Հայաստանի տնտեսական պատմության մեջ Թուրքմենիայից ընկերություն է եկել և հայկական շուկայում փորձում է իրացնել իր ապրանքը:Նշանակում է, որ կրկին կապերի իմաստով մենք հեռանկար ունենք»,-ասաց Ղազարյանը, հավելելով, որ էքսպոյին մասնակից  ընկերությունների մոտ մշտական որակն ու քանակը պահելու մղումը նկատվում է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը ողջունեց էքսպոյի մասնակիցներին, նշեց, որ  էքպոն ունի շատ երկար տարիների պատմություն, հորդորեց բոլորին գալ և մասնակցել:

« Հայաստանի շուկան բաց է բոլոր մեր գործընկերների համար: Մեր քիմքը բավականին նրբազգաց է և այն ընկերությունները, որոնք այդպես են համարում, կարող են գալ, մենք  ողջունում ենք: Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գործիքակազմեր ունի մեր արտադրողներին նոր շուկաներում տեղավորելու խնդիրը լուծելու համար»,-ասաց փոխնախարարը ուրախությամբ փաստելով, որ բիզնեսը չի կանգնում այն ամենի ֆոնին ինչ տեղի է ունենում երկրում: