Թուրքիայում նորից կարող են դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերություններում. Star
https://parstoday.ir/hy/news/armenia-i184584-Թուրքիայում_նորից_կարող_են_դիմել_ֆուտբոլային_դիվանագիտությանը_Հայաստանի_հետ_հարաբերություններում._star
Թուրքիայի Ազգային մեժ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան նորից կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 12:57 Asia/Tehran
  •  Թուրքիայում նորից կարող են դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերություններում. Star

Թուրքիայի Ազգային մեժ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան նորից կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Մարտի 25-ին Հայաստանում եւ սեպտեմբերին Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղերը (Եվրո-2024-ի որակավորման շջանակում)։ Մեր հավաքականը կգնա այնտեղ, գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա նկատվում է նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններում։ Դա պետք է անել՝ չդիմելով սադրանքների»,- Քըլըչի խոսքերը մեջբերել է Star թերթը։

2008թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եկավ Երեւան Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական խաղին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ։ Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով մեկնեց Թուրքիա-Հայաստան պատասխան խաղը դիտելու, որը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերին Բուրսա քաղաքում։ Այնտեղ էլ տեղի են ունեցել հայկական եւ թուրքական պատվիրակությունների բանակցությունները, որոնցից հետո՝ նախագահների հանդիպումը, հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ավելի ուշ ընդհատվել է ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Այն ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։

news.am