Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
(last modified Tue, 18 Oct 2022 14:18:25 GMT )
Հոկտեմբեր 18, 2022 17:48 Asia/Tehran
  • Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»,- նշված է գրառման մեջ:

armenpress.am