Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է միջազգային անվտանգության խնդիրները
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» միջկառավարական կազմակերպությանն անդամակցում են տարածաշրջանի 22 պետություններ։
Դրանց թվում են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ավստրալիան, Բանգլադեշը, Մադագասկարը, Մալայզիան, Մոզամբիկը, Օմանը,Սինգապուրը, Սոմալին, Հարավային Աֆրիկան, Շրի Լանկան, Տանզանիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և այլն։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդաստանում է գտնվում հոկտեմբերի 18-ից։ Այցի շրջանակում նախարարը մասնակցել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին, հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի հետ և վերջինիս հրավիրել Հայաստան։
armenpress.am