Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է միջազգային անվտանգության խնդիրները
https://parstoday.ir/hy/news/armenia-i184782-Պապիկյանը_Հնդկաստանում_քննարկել_է_միջազգային_անվտանգության_խնդիրները
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 17:47 Asia/Tehran
  • Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է միջազգային անվտանգության խնդիրները

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» միջկառավարական կազմակերպությանն անդամակցում են տարածաշրջանի 22 պետություններ։

Դրանց թվում են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ավստրալիան, Բանգլադեշը, Մադագասկարը, Մալայզիան, Մոզամբիկը, Օմանը,Սինգապուրը, Սոմալին, Հարավային Աֆրիկան, Շրի Լանկան, Տանզանիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և այլն։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդաստանում է գտնվում հոկտեմբերի 18-ից։ Այցի շրջանակում նախարարը մասնակցել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին, հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի հետ և վերջինիս հրավիրել Հայաստան։

armenpress.am