Իրանի ԱԳ նախարար. Մենք դեմ ենք տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Հայաստան ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում ասել է .«Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը»։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը ժամանել է Երևան,որտեղ նրան դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Այցի շրջանակում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և այս երկրի մյուս պաշտոնյաների հետ:
Ամիր Աբդոլլահյանը լրագրողների հետ զրույցում ասել է.«Իրանն ու Հայաստանը համագործակցության բազմաթիվ խնդիրներ ունեն, և մենք աշխատում ենք դրանց լուծումների ուղղությամբ»։
Ամիր Աբդոլլահյանն ասել է.- «Ես շատ գոհ եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը հասել է ավելի քան 43.5 տոկոսի, և մենք հույս ունենք երկու երկրների միջև առևտրային փոխանակումների ավելի բարձր մակարդակի ականատես կլինենք»:
Ամիր Աբդոլլահյանն այս այցի ընթացքում կմասնակցի նաեւ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։