ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի Հայաստանին համատեղ աջակցություն տրամադրելու առաջարկները. Մարիա Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i184882-ՀԱՊԿ_խորհուրդը_կքննարկի_Հայաստանին_համատեղ_աջակցություն_տրամադրելու_առաջարկները._Մարիա_Զախարովա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդն առաջիկայում կքննարկի համատեղ քայլերով Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 16:09 Asia/Tehran
  •  ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի Հայաստանին համատեղ աջակցություն տրամադրելու առաջարկները. Մարիա Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդն առաջիկայում կքննարկի համատեղ քայլերով Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկվում է մոտակա ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Ենթադրվում է, որ կայանալիք նիստի ընթացքում Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները: Եվ պետք է նաև քննարկեն Երևանին օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին:

Այս հարցով պաշտոնական տեղեկատվություն, ես կարծում եմ, կտրամադրվի ՀԱՊԿ քարտուղարության կողմից, մենք էլ կկիսվենք տեղեկատվությամբ»,- ասել է Զախարովան:

Լրագրողի հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների  ղեկավարները պետք է քննարկեն և համաձայնեցնեն այդ հարցը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կոլեկտիվ են ընդունվում:

tert.am