Հայտնի է ՀԱՊԿ արտահերթ նիստի օրը. կդիտարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i185412-Հայտնի_է_ՀԱՊԿ_արտահերթ_նիստի_օրը._կդիտարկվեն_Հայաստանին_օգնություն_ցուցաբերելու_համատեղ_միջոցառումները
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 13:31 Asia/Tehran
  • Հայտնի է ՀԱՊԿ արտահերթ նիստի օրը. կդիտարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։ 

Նշենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռիա նովոստի» գործակալությանը փոխանցել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ՀԱՊԿ առաջնորդների ուրբաթ օրը տեղի ունենալիք հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում նախատեսվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ գումարել։