ՀԱՊԿ-ի նիստում ընդգծվել է Կովկասյան տարածաշրջանի անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i185644-ՀԱՊԿ_ի_նիստում_ընդգծվել_է_Կովկասյան_տարածաշրջանի_անվտանգության_բարձրացման_անհրաժեշտությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտահերթ նիստին մասնակցող պաշտոնյաներն ընդգծել են Կովկասյան տարածաշրջանում անվտանգության կարգավորման և բարելավման համար քաղաքական և դիվանագիտական ​​միջոցների ուժեղացման կարևորությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 30, 2022 18:22 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ի նիստում ընդգծվել է Կովկասյան տարածաշրջանի անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտահերթ նիստին մասնակցող պաշտոնյաներն ընդգծել են Կովկասյան տարածաշրջանում անվտանգության կարգավորման և բարելավման համար քաղաքական և դիվանագիտական ​​միջոցների ուժեղացման կարևորությունը։

ՀԱՊԿ-ի արտահերթ վիրտուալ հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ Ջամերտ Տոկաևը, Սադիր Ջաբարոֆը, Վլադիմիր Պուտինը, Իմամ Ալի Ռահմանը,  և  կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։        Ղազախստանի նախագահն այս հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանային տարաձայնություններն ու վեճերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ և քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով։ Հանդիպման ավարտին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարները հանձնարարել են արտգործնախարարների խորհրդին շարունակել օգնել կազմակերպությանը՝ կայունացնելու իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։