ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Իրանից ԱԹՍ գնելու հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i185648-ՀՀ_ՊՆ_ն_չի_մեկնաբանում_Իրանից_ԱԹՍ_գնելու_հարցը
ՀՀ Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հրաժարվել է մեկնաբանել իրանական ԱԹՍ գնելու հարցը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 30, 2022 15:01 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Իրանից ԱԹՍ գնելու հարցը

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հրաժարվել է մեկնաբանել իրանական ԱԹՍ գնելու հարցը։

  Հայաստանի ՊՆ-ն հարց է ուղղվել՝ արդյոք Երևանը իրանական ԱԹՍ գնելու հարցում է ներկայացրել, արդյոք քննարկո՞ւմ է նման հնարավորությունը, ինչպես նաև արդյոք Հայաստանը որևէ խոչընդոտ է տեսնում Իսլամական Հանրապետությունից անօդաչու թռչող սարքերի և այլ սպառազինությունների գնման համար:

«Տեղեկության տրամադրվումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը և ՀՀ կառվարության 1998 թվականի մարտի 19-ի N173 որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետի պահանջները», - նշված է պատասխանում։

Առաջին դեպքում խոսքը «պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք պարունակող» տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու մասին է։

Երկրորդ դեպքում գաղտնի տվյալների ցուցակ է սահմանվում։ 19-րդ կետը վերաբերում է «պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տեղեկությունները»:

Ավելի վաղ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ԱԹՍ գնելու համար դիմել էր Թեհրանին, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինին առաջարկել էր հարցն ուղղել պաշտպանական գերատեսչություններին:

armeniasputnik.am