Արցախում ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է
Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ:
Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված է մեծ հանրահավաք:
Նիստից հետո Ազգային ժողովը հայտարարություն կտարածի:
Նիստից հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Հանրահավաքին մասնակցում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը, Ռուբեն Վարդանյանը եւ այլ պաշտոնյաներ:
Հանրահավաքին բացման խոսքով հանդես կգա Արցախի թեմի առաջնորդը:
Հանրահավաքին մեծ թվով քաղաքացիներ են մասնակցում: Ինչպես հայտնում է Ստեփանակերտում NEWS.am-ի թղթակիցը բնակիչները փակել են խանութները, դեղատները եւ այլ սպասարկման օբյեկտները` հանրահավաքին մասնակցելու համար:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտում տեղի ունեցող խոշոր հանրահավաքն անակնկալի է բերել Բաքվին:
Ադրբեջանի «Ախար» կայքը, նշելով, որ Բաքվի իշխանությունների համար Ստեփանակերտում նման մեծ հանրահավաքն անակնկալ էր, գրել է. «Ո՞վ է թույլ տվել այս բոլոր հայերին մուտք գործել Ստեփանակերտ»: ։
Ավելի վաղ Բաքվի իշխանությունները և ԶԼՄ-ները պնդում էին, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից։