Արցախում ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է
https://parstoday.ir/hy/news/armenia-i185686-Արցախում_ԱԺ_ն_արտահերթ_նիստ_է_անցկացնում._Վերածննդի_հրապարակում_մեծ_հանրահավաք_է
Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 07:41 Asia/Tehran

Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ:

Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված է մեծ հանրահավաք:

Նիստից հետո Ազգային ժողովը հայտարարություն կտարածի:

Նիստից հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Հանրահավաքին մասնակցում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը, Ռուբեն Վարդանյանը եւ այլ պաշտոնյաներ:

Հանրահավաքին բացման խոսքով հանդես կգա Արցախի թեմի առաջնորդը:

Հանրահավաքին մեծ թվով քաղաքացիներ են մասնակցում: Ինչպես հայտնում է  Ստեփանակերտում  NEWS.am-ի թղթակիցը բնակիչները   փակել են խանութները, դեղատները եւ այլ սպասարկման օբյեկտները` հանրահավաքին մասնակցելու համար:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտում տեղի ունեցող խոշոր հանրահավաքն անակնկալի է բերել Բաքվին: 

Ադրբեջանի «Ախար» կայքը, նշելով, որ Բաքվի իշխանությունների համար Ստեփանակերտում նման մեծ հանրահավաքն անակնկալ էր, գրել է. «Ո՞վ է թույլ տվել այս բոլոր հայերին մուտք գործել Ստեփանակերտ»: ։

Ավելի վաղ Բաքվի իշխանությունները և ԶԼՄ-ները պնդում էին, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից։