Համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ. Փաշինյանը` խաղաղության հաստատման մասին
Այսօրվա օրակարգային հարցերը վերաբերում էին տարածաշրջանային համագործակցությանը. երկու երկրների միջև համագործակցության զարգացման շատ հնարավորություններ կան։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Նրա խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ խորհրդանիշ:
«Ես Ռայիսիին տեղեկատվություն եմ տրամադրել Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, և համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։
Պարոն նախագահ, բոլոր հիմքերը կան այցն արդեն իսկ հիշարժան համարելու, և ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս խոսակցությունը շարունակելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հարաբերություններում դրական զարգացումներին աջակցելու համար, որի ամենավերջին արտահայտումը դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը: Շնորհակալ եմ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատև այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է: