ՀՀ ֆինանսների նախարարը և տեղակալն Իրանում կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր
Նոյեմբեր 01, 2022 15:00 Asia/Tehran
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ը կգործուղվեն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։
Որոշման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-9-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»:
Պիտակ