ՀՀ ֆինանսների նախարարը և տեղակալն Իրանում կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i185808-ՀՀ_ֆինանսների_նախարարը_և_տեղակալն_Իրանում_կքննարկեն_երկկողմ_համագործակցության_մի_շարք_հարցեր
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ը կգործուղվեն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2022 15:00 Asia/Tehran
  • ՀՀ ֆինանսների նախարարը և տեղակալն Իրանում կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ը կգործուղվեն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։

Որոշման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-9-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»: