Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստը
Նոյեմբեր 03, 2022 13:10 Asia/Tehran
Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստը։
Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ ենք ողջունել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովներին՝ գլխավորությամբ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի։
Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգության բարելավման և սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- ասված է գրառման մեջ։
araratnews.am
Պիտակ