Հայաստանում գնաճային ֆոնը կշարունակվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i186048-Հայաստանում_գնաճային_ֆոնը_կշարունակվի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համաձայն է, որ Հայաստանում կա գնաճային ֆոն:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 04, 2022 11:46 Asia/Tehran
  • Հայաստանում գնաճային ֆոնը կշարունակվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համաձայն է, որ Հայաստանում կա գնաճային ֆոն:

«Այդ գնաճային ֆոնը կշարունակվի, 2023 թվականի երկրոդ եռամսյակից կսկսի իջնել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով երկրում առկա հարկային ավել հավաքումները՝ որոշում կայացվեց թոշակի բարձրացումը բերել առաջ:

«Հայտարարել ենք, որ վեց հազար դրամով ենք բարձրացնում, առաջին երեք հազար դրամ բարձրացումն իրականցրել ենք սեպտեմբերին», - նշեց նա:

Նախարարն ընդգծեց՝ պետք է ընդունել, որ գնաճային ֆոնը հայկական ֆենոմեն չէ: Այսօր, ըստ նրա, գերզարգացած երկրներն իրենց պատմության աննախադեպ գնաճային ֆոնն են ապրում:

«Մենք քարանձավում չենք գտնվում, գտնվում ենք համաշխարհային միջազգային համակարգում, որտեղ ցանկացած իրողություն, ցանկացած շարժում անդրադառնում է նաև Հայաստանի վրա: Եթե կառավարությունը չաներ որևիցե քայլ, եթե կառավարությունը բարձրացումների չգնար, այդ դեպքում, օրինակ, աղքատությունը 55-ից տոկոսից բարձր կլիներ»,- ընդգծեց սոցապնախարարը:

aysor.am