Ընդգծվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-երի անհապաղ դուրսբերման կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i186534-Ընդգծվեց_Հայաստանի_ինքնիշխան_տարածքից_ադրբեջանական_ԶՈՒ_երի_անհապաղ_դուրսբերման_կարևորությունը
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են միասնական մշակույթը, պատմությունը, հավատքը, մեծ հաղթանակը, որոնք երբեք որևէ մեկը չի կարող խլել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2022 13:22 Asia/Tehran
  • Ընդգծվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-երի անհապաղ դուրսբերման կարևորությունը

Հայաստանին ու Ռուսաստանին կապում են միասնական մշակույթը, պատմությունը, հավատքը, մեծ հաղթանակը, որոնք երբեք որևէ մեկը չի կարող խլել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի  և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ համատեղ նիստից հետո  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը: «Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի ու Հայաստանն առանց Ռուսաստանի»,- ասաց նա:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ հյուրերին  ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները:

«Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ընդգծվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-երի անհապաղ դուրսբերման կարևորությունը»,-ասաց Հակոբյանը` արդյունավետ գնահատելով ռուս գործընկերոջ հետ հանդիպումը: