Հայկական և ադրբեջանական ուժերի բախումը Ղարաբաղի տարածաշրջանում
Ադրբեջանի Հանրապետությունը հայկական ուժերին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շրջանում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարել է երկու կողմերի ուժերի միջև այսօր առավոտյան տեղի ունեցած բախման մասին։
ԱՀ ՊՆ-ն պնդել է, որ հայկական ուժերը թիրախավորել են ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի «Քալբջար» և «Խոջավանդ» շրջաններում։
Հայկական ուժերի հարձակումներին ադրբեջանական ուժերի փոխադարձ պատասխանի մասին հայտարարել է նաև ԱՀ ՊՆ-ն։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միջազգային երաշխիքներով Լեռնային Ղարաբաղի շուրջ զենքից զերծ գոտի ստեղծելու առաջարկի մասին և հավելեց. «Այս հարցը բարձրացվել է վերջերս Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ»։
Հայաստանի վարչապետը հերքել է նաև Բաքվի հայտարարությունները Ղարաբաղ հայկական զինված ուժեր ուղարկելու մասին և ասել.«Ղարաբաղի պաշտպանական ուժերը կազմված են տեղի բնակիչներից և նպատակ ունեն աջակցել այս շրջանի բնակչությանը»։