Հայկական և ադրբեջանական ուժերի բախումը Ղարաբաղի տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i186604-Հայկական_և_ադրբեջանական_ուժերի_բախումը_Ղարաբաղի_տարածաշրջանում
Ադրբեջանի Հանրապետությունը հայկական ուժերին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շրջանում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարել է երկու կողմերի ուժերի միջև այսօր առավոտյան տեղի ունեցած բախման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 13:18 Asia/Tehran
  • Հայկական և ադրբեջանական ուժերի բախումը Ղարաբաղի տարածաշրջանում

Ադրբեջանի Հանրապետությունը հայկական ուժերին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շրջանում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարել է երկու կողմերի ուժերի միջև այսօր առավոտյան տեղի ունեցած բախման մասին։

ԱՀ ՊՆ-ն պնդել է, որ հայկական ուժերը թիրախավորել են ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի «Քալբջար» և «Խոջավանդ» շրջաններում։

Հայկական ուժերի հարձակումներին ադրբեջանական ուժերի փոխադարձ պատասխանի մասին հայտարարել է նաև ԱՀ ՊՆ-ն։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միջազգային երաշխիքներով Լեռնային Ղարաբաղի շուրջ զենքից զերծ գոտի ստեղծելու առաջարկի մասին և հավելեց. «Այս հարցը բարձրացվել է վերջերս Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ»։

Հայաստանի վարչապետը հերքել է նաև Բաքվի հայտարարությունները Ղարաբաղ հայկական զինված ուժեր ուղարկելու մասին և ասել.«Ղարաբաղի պաշտպանական ուժերը կազմված են տեղի բնակիչներից և նպատակ ունեն աջակցել այս շրջանի բնակչությանը»։