Փաշինյանը` Իրանի և Ադրբեջանի միջև բախման հավանականության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i186648-Փաշինյանը_Իրանի_և_Ադրբեջանի_միջև_բախման_հավանականության_մասին
Թեհրանն ու Բաքուն ունեն սերտ կապեր, և եթե կան վիճելի հարցեր, դրանք պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 05:47 Asia/Tehran
  • Փաշինյանը` Իրանի և Ադրբեջանի միջև բախման հավանականության մասին

Թեհրանն ու Բաքուն ունեն սերտ կապեր, և եթե կան վիճելի հարցեր, դրանք պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։

 Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանին հավանական աջակցության վերաբերյալ ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությանը։

Փաշինյանը նշեց, որ Իրանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում։

«Մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք Իրանի հետ, և մեզ համար կարևոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, ու մենք գնում ենք հենց այդ ճանապարհով»,– ասաց ՀՀ վարչապետը։