Փաշինյանը` Իրանի և Ադրբեջանի միջև բախման հավանականության մասին
Նոյեմբեր 12, 2022 05:47 Asia/Tehran
Թեհրանն ու Բաքուն ունեն սերտ կապեր, և եթե կան վիճելի հարցեր, դրանք պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանին հավանական աջակցության վերաբերյալ ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությանը։
Փաշինյանը նշեց, որ Իրանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում։
«Մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք Իրանի հետ, և մեզ համար կարևոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, ու մենք գնում ենք հենց այդ ճանապարհով»,– ասաց ՀՀ վարչապետը։
Պիտակ