Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Նոյեմբեր 16, 2022 11:36 Asia/Tehran
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժաղովի նիստ:
news.am
Պիտակ