Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան
https://parstoday.ir/hy/news/armenia-i187080-Սերգեյ_Լավրովը_կայցելի_Երեւան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2022 13:46 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։

Նրա խոսքով՝ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։  

Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության եւ միջսեսիոն շրջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական, հակաահաբեկչական համագործակցությանը վերաբերող որոշումների փաթեթը։

Նեչաեւը նշել է, որ նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am