Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i187448-Երևանում_մեկնարկեց_ՀԱՊԿ_արտգործնախարարների_պաշտպանության_նախարարների_և_ԱԽ_քարտուղարների_համատեղ_նիստը
Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստի ընթացքում:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 11:57 Asia/Tehran
  • Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստի ընթացքում:

Այսօր մենք անցկացնում ենք արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար:

Այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։

Օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, իհարկե, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ: 

Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում և առաջարկում եմ սկսել աշխատանքները: