Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները ժամանել են Երևան
Նոյեմբեր 23, 2022 17:52 Asia/Tehran
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Երևան ժամանած նախագահներին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանում նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ խորհրդի նիստը: Մինչ այդ կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը:
armenpress.am
Պիտակ