Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ը դեռ չի արձագանքել․ Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i187510-Հայաստանի_դեմ_Ադրբեջանի_ագրեսիային_ՀԱՊԿ_ը_դեռ_չի_արձագանքել_Նիկոլ_Փաշինյան
Մտահոգիչ է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, հատկապես, որ մինչև այսօր, փաստացի, մեզ չի հաջողվել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի շուրջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 15:20 Asia/Tehran
  • Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ը դեռ չի արձագանքել․ Նիկոլ Փաշինյան

Մտահոգիչ է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, հատկապես, որ մինչև այսօր, փաստացի, մեզ չի հաջողվել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի շուրջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

«Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Այս փաստերը հսկայական վնաս են հասցնում ՀԱՊԿ հեղինակությանը ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա համարում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։

«Նույնը կարող եմ ասել նաև մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին դեէսկալացիայի փաստերի առնչությամբ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակից երկրներին կհաջողվի համաձայնեցնել դաշնակցային մոտեցումները և արդիական հարցերի շուրջ հասնել համակարգված կոլեկտիվ փոխգործակցության։

aysor.am