Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i187578-Հնարավոր_է_սկսվեն_Հորադիզ_Մեղրի_Օրդուբադ_Սադարակ_Երասխ_երկաթուղու_վերականգնման_աշխատանքները
Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները: Փաշինյանը Պուտինից դրական ազդակներ է ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2022 14:13 Asia/Tehran
  • Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները

Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները: Փաշինյանը Պուտինից դրական ազդակներ է ստացել:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ կարող է լինել լուրջ հնարավորություն` սկսելու Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները:

Փաշինյանն ընդգծեց, որ նոյեմբերի 23-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ դրական ազդակներ է ստացել վերջինից:

«Նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի: Բայց լավ է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,-ասաց նա:

armenpress.am