Գրիգորյանը և Զոհուրին շեշտել են Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i187640-Գրիգորյանը_և_Զոհուրին_շեշտել_են_Հայաստանի_և_Իրանի_միջև_երկաթգծի_գործարկման_կարևորությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին պայմանավորվել են առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 10:22 Asia/Tehran
  • Գրիգորյանը և Զոհուրին շեշտել են Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին պայմանավորվել են առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը։

«Փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես, համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

Շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները: