Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i187728-Հայաստանի_փոխվարչապետն_ու_ՌԴ_առողջապահության_նախարարը_քննարկել_են_փոխգործակցության_հեռանկարները
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահական ոլորտում երկկողմ համագործակցության հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2022 16:23 Asia/Tehran
  • Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահական ոլորտում երկկողմ համագործակցության հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Կողմերը քննարկել են առողջապահության, բժշկական արտադրության, առողջապահության ինֆորմատիզացիայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է փոխադարձ բաց լինելն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցել լայն ուղղություններով»,- հայտնել է Կուզնեցովը։

Միխայիլ Մուրաշկոն Հայաստանում է աշխատանքային այցով։ Նա Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այն 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։