Հնդկաստանի նախկին դեսպանը Հայաստանի հետ զենքի համատեղ արտադրության հնարավորություն է տեսնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i187868-Հնդկաստանի_նախկին_դեսպանը_Հայաստանի_հետ_զենքի_համատեղ_արտադրության_հնարավորություն_է_տեսնում
Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը անդրադարձել է շրջանառվող լուրերին, որ Հայաստանը Հնդկաստանից զենք և զինամթերք է գնել: Անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ հարցին, Պանդեյը պատասխանեց.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2022 14:23 Asia/Tehran
  • Հնդկաստանի նախկին դեսպանը Հայաստանի հետ զենքի համատեղ արտադրության հնարավորություն է տեսնում

Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը անդրադարձել է շրջանառվող լուրերին, որ Հայաստանը Հնդկաստանից զենք և զինամթերք է գնել: Անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ հարցին, Պանդեյը պատասխանեց.

«Բոլոր երկրները պաշտպանական համաձայնագրեր ունեն: Եվ շատ լավ է, որ մեկն ունենք այստեղ (Հայաստանում-խմբ.): Եվ մենք կարող ենք համագործակցել համատեղ (զենքի-խմբ) արտադրության շուրջ նույնպես: Պաշտպանության ոլորտում դուք որոշակի փորձ ունեք, մենք ևս որոշակի ունենք, այսպիսով՝ մենք կարող ենք կիսվել այդ փորձառությամբ»- ասաց Պանդեյը:

Ռազմական համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպանը նշեց, որ լավ կլինի նաև, որ հայ և հնդիկ զինվորականները համատեղ վարժանքներ անցկացնեն:

1in.am