Ըդգծվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքների կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i188002-Ըդգծվել_է_Սիսիան_Քաջարան_ճանապարհահատվածի_կառուցման_նախապատրաստական_աշխատանքների_կարևորությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 11:59 Asia/Tehran
  • Ըդգծվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքների կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին:

Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ՎԶԵԲ կողմից իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո ուղենիշ 1-ի շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի հետ ՎԶԵԲ կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերին:

Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի նոր հնարավոր ուղղությունների շուրջ, կարևորվել են հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը:

aysor.am