Հայաստանի բնակչության 26.5 տոկոսն աղքատ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i188062-Հայաստանի_բնակչության_26.5_տոկոսն_աղքատ_է
Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը 2021թ.-ին կազմել է 26.5%:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 16:12 Asia/Tehran
  • Հայաստանի բնակչության 26.5 տոկոսն աղքատ է

Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը 2021թ.-ին կազմել է 26.5%:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի՝ աղքատության մասին նոյեմբերի 30-ին հրապարակված զեկույցից:  Չնայած աղքատության մակարդակը 2020-ի համեմատությամբ նվազել է 0.5 տոկոսային կետով, սակայն ծայրահեղ աղքատության մակարդակը 2.1 անգամ աճ է արձանագրել. 2020թ.-ի 0.7%-ից դարձել է 1.5%:

Ըստ զեկույցի՝ աղքատ է համարվում այն քաղաքացին, որի բոլոր սպառումները միասին ամսական 48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։

armenpress.am