Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով` Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ բացի երկու այրված դիերից, այլ դիեր չեն հայտնաբերվել:
ԱԻՆ խոսնակն ասաց, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 1-ին ժամը 14:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի
տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել;
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական
վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու
մարտական հաշվարկ,
Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության
փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի
փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման
վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի:
Հրդեհը մարվել է ժամը 14:41-ին: