Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i188148-Հայաստանի_Ադրբեջանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարները_կարճ_զրույց_են_ունեցել
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 12:42 Asia/Tehran
  • Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել:

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովն ու Մևլյութ Չավուշօղլուն կարճ զրույց են ունեցել Լեհաստանում անցկացվող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ նրանք կանգնած զրուցում են։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ։

Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են։