Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i188150-Ֆրանսիայի_կառավարությունը_կարծում_է_որ_Հայաստանին_աջակցող_բանաձեւը_չի_արտացոլում_պաշտոնական_դիրքորոշումը
Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 13:09 Asia/Tehran
  • Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»

Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձեւը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։

Հիշեցնենք, որ բանաձեւն ավելի վաղ ընդունել է Ֆրանսիայի Սենատը, իսկ նախօրեին՝ Ֆրանսիայի Ազգային ասամբլեան։

Ֆրանսիայի ԱԳՆ պաշոնական կայքում բանաձեւի հետ կապված իշխանության պաշտոնական դիրքրոշումն արտահայտող հաղորդագրություն է տեղադրվել, որում ասվում է․ «Այս տեքստը խորհրդարանական նախաձեռնություն է եւ չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։ Այն ընդունվել է անկախ՝ համապատասխան իշխանության բաշխման սկզբունքին։ Կառավարության դիրքորոշումը հայտնի է, այն արտացոլված է նախարարի՝  նոյեմբերի 29-ի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասվում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել երկրներին՝ առաջ գնալու բանակցություններում եւ հասնելու խաղաղության»։ Այս համատեքստում Հանրապետության նախագահն աջակցել է Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը, որը հանգեցրել է ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման»։

news.am/