Հայաստանի կառավարությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i188204-Հայաստանի_կառավարությունը_10_միլիարդ_դրամի_չափով_պետական_աջակցություն_կտրամադրի_ՏՏ_ոլորտի_ընկերություններին
Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 15:57 Asia/Tehran
  • Հայաստանի կառավարությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին

Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունեցել ՏՏ ոլորտի վրա, ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են:

lragir.am