Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i188270-Հայաստանն_ու_Հունգարիան_վերականգնում_են_դիվանագիտական_հարաբերությունները
Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել 2012 թվականից կասեցված դիվանագիտական հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2022 14:46 Asia/Tehran
  • Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել 2012 թվականից կասեցված դիվանագիտական հարաբերությունները:

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականի օգոստոսի 31-ից, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:

Դեկտեմբերի 1-ին, Լեհաստանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն համաձայնության են եկել լիարժեք վերականգնել 10 տարի առաջ կասեցված դիվանագիտական հարաբերությունները:

ՀՀ արտգործնախարարությունն այդ մասին հայտնելով, հայտարարել է, որ Միրզոյանն ու Սիյարտոն մտադրություն են հայտնել նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։