Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանն ունի ամենացածր գնաճը
Դեկտեմբեր 07, 2022 12:54 Asia/Tehran
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանն ունի ամենացածր գնաճը:
ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը։
Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդման համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, այս տարվա հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճը՝ 9.5 տոկոս: Ռուսաստանն ունի 12.6, Բելառուսը՝ 15.4, Ղազախստանը 18.8 և Ղրղզստանը՝ 15.4 տոկոս գնաճ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը գնաճը զսպելու համար ընդգծել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը։
Պիտակ