Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանն ունի ամենացածր գնաճը
https://parstoday.ir/hy/news/armenia-i188642-Եվրասիական_տնտեսական_միության_անդամ_երկրներից_Հայաստանն_ունի_ամենացածր_գնաճը
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանն ունի ամենացածր գնաճը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 12:54 Asia/Tehran
  • Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանն ունի ամենացածր գնաճը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանն ունի ամենացածր գնաճը:

ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը։

Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդման համաձայն՝   նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, այս տարվա հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճը՝ 9.5 տոկոս: Ռուսաստանն ունի 12.6,  Բելառուսը՝ 15.4, Ղազախստանը 18.8 և Ղրղզստանը՝ 15.4 տոկոս գնաճ: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը գնաճը զսպելու համար ընդգծել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը։