Լավրովն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ամերիկյան և ԵԱՀԿ-ի նախագծերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i188654-Լավրովն_անդրադարձել_է_Հայաստանում_իրականացվող_ամերիկյան_և_ԵԱՀԿ_ի_նախագծերին
Լեհաստանի նախագահության կողմից դրված ականը, որն այլևս դանդաղ գործողության չէ, արագորեն կպայթի ԵԱՀԿ-ի տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 13:25 Asia/Tehran
  • Լավրովն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ամերիկյան և ԵԱՀԿ-ի նախագծերին

Լեհաստանի նախագահության կողմից դրված ականը, որն այլևս դանդաղ գործողության չէ, արագորեն կպայթի ԵԱՀԿ-ի տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։

«ԵԱՀԿ-ում փորձեցինք ֆիքսել արտաբյուջետային նախագծերի համակարգը, ցանկացած նորմալ կազմակերպությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, եթե երկիրն ուզում է ֆինանսավորել արտաբյուջետային նախագիծ, նա ընտրում է թեմա և համաձայնեցնում է այն երկրների հետ, որոնք ստանում են այդ օգնությունը, հետո այս նախագիծն իրականացվում է կառույցում՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը կազմակերպության նպատակներին: Այսպես ամենուր է, բացի ԵԱՀԿ-ից: Սա նման ականի, որն այլևս դանդաղ գործողության չէ: Այն շատ արագ կպայթի ԵԱՀԿ-ի տակ. այն հիմա լեհերն են դնում», - ասել է Լավրովը:

24news.am/