Հայաստան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն ավելացել է 80 տոկոսով. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i188804-Հայաստան_ԵԱՏՄ_ապրանքաշրջանառությունն_ավելացել_է_80_տոկոսով._Փաշինյան
Վերջին տարիներին ԵԱՏՄ տնտեսական համագործակցությունը զարգանում է դժվարին պայմաններում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2022 09:48 Asia/Tehran
  • Հայաստան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն ավելացել է 80 տոկոսով. Փաշինյան

Վերջին տարիներին ԵԱՏՄ տնտեսական համագործակցությունը զարգանում է դժվարին պայմաններում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Ընթացիկ իրավիճակն անշուշտ ազդեցություն է ունենում միության անդամ բոլոր երկրների տնտեսական հիմնական ցուցիչների վրա։ Բոլորիս համար այս ոչ հեշտ ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը` եվրասիական ինտեգրացիայի էֆեկտն առավելագույնի հասցնելու համար` հաշվի առնելով սոցիալ–տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները»,– ասել է Փաշինյանը։

Չնայած ստեղծված բարդ իրավիճակին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նկատվում է փոխադարձ առևտրի ցուցանիշների աճ։ ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022թ–ի հունվար–սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ երկների հետ կազմել է 3 մլրդ դոլարից ավելի և 2021թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 80 տոկոսով։

Հետագա համագործակցության տեակետից Փաշինյանը կարևորեց հատկապես արդյունաբերական ոլորտում համագործակցությունը` կոչ անելով կենտրոնացնել ուժերը հեռանկարային նախաձեռնությունների կյանքի կոչման համար։

armeniasputnik.am