Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ պատվիրակությունը
Դեկտեմբեր 13, 2022 12:47 Asia/Tehran
Ճանաչողական այցով դեկտեմբերի 12-14-ը Հայաստանում են Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ:
Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարաններում:
armenpress.am
Պիտակ