Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ պատվիրակությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i189090-Հայաստան_է_այցելել_Վրաստանի_ՊՆ_պատվիրակությունը
Ճանաչողական այցով դեկտեմբերի 12-14-ը Հայաստանում են Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2022 12:47 Asia/Tehran
  • Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ պատվիրակությունը

Ճանաչողական այցով դեկտեմբերի 12-14-ը Հայաստանում են Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարաններում:

armenpress.am