ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության ազդանշան է համարում
https://parstoday.ir/hy/news/armenia-i189246-ՄԻՊ_ն_Ադրբեջանի_կողմից_Արցախի_շրջափակումը_ցեղասպանության_ազդանշան_է_համարում
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ անձանց հիմնական իրավունքներն ու ազատություններն ամբողջապես վտանգված են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2022 12:11 Asia/Tehran
  • ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության ազդանշան է համարում

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ անձանց հիմնական իրավունքներն ու ազատություններն ամբողջապես վտանգված են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Ինչպես գիտեք, արդեն երեք օր է, ինչ Արցախի շրջափակումը շարունակվում է: Եվ Հայաստանի, և Արցախի կողմից սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը: Հումանիտար խնդիրներ են առաջացել մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, երեխաները կրթության իրավունքը չեն կարողանում իրացնել և այլն, և այլն: Անձանց հիմնական իրավունքների և ազատությունների ամբողջական սպեկտորը վտանգված է»,- ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ը հայտնեց, որ  հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ զեկույցը, որում ներկայացված են ստեղծված իրավիճակը միջազգային պարտավորությունների լույսի ներքո, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները:

«Այս շրջափակումը պատահական չէ, սա տրամաբանական հաջորդական քաղաքականության օրինակ է, որի նպատակը Արցախի հայաթափումն է և բնաջնջումը: Սա ցեղասպանության ազդանշան է»,- ընդգծեց Գրիգորյանը: