Չինաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կպահպանեն տարածաշրջանային կայունությունը
Դեկտեմբեր 15, 2022 13:05 Asia/Tehran
Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը՝ ТАСС-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը», - ասել է Վանգը։
Պիտակ