ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i189274-ԼՂ_ում_120000_մարդ_հայտնվել_է_պատանդի_կարգավիճակում._Նիկոլ_Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2022 14:08 Asia/Tehran
  • ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը․

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքները: 22000 երեխա զրկված է կրթության իրավունքից»,- գրել է վարչապետը։