Գուտերեշը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i189282-Գուտերեշը_կոչ_է_արել_ապահովել_Լաչինի_միջանցքով_տեղաշարժի_ազատությունն_ու_անվտանգությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2022 14:26 Asia/Tehran
  • Գուտերեշը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տարածած հայտարարությունը:

 

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին», - ասված է հայտարարության մեջ։