Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
https://parstoday.ir/hy/news/armenia-i189320-Հայաստանում_կստեղծվի_Ներքին_գործերի_նախարարություն._ԱԺ_ն_ընդունեց_նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2022 12:37 Asia/Tehran
  • Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 67 «կողմ», 6 «դեմ» ձայներ:

Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը: Նախարարության ենթակայության ներքո լինելու է առանձին ակադեմիա, որը պատասխանատու կլինի կադրերի որակի համար, կիրականացնի համապատասխան ուսուցումը:

Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենսդրական փաթեթի մասով փակ քննարկում է տեղի  ունեցել ԱԺ երկու հանձնաժողովների մասնակցությամբ, քննարկվել են դետալները: Արդյունքում փաթեթում կատարվել են որոշակի խմբագրումներ, շտկվել են տեխնիկական թերությունները:

«Հայաստան» խմբակցությունից ներկայացվել են 4 առաջարկներ, որոնցից 3-ը չեն ընդունվել: Խմբակցությունն առաջարկել է ոստիկանության բարձրագույն կոչումների շնորհման գործընթացը շարունակել վերապահել Հանրապետության նախագահին: Բայց, Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ոստիկանությունը դառնում է ՆԳՆ պետական մարմին, այդ կանոնակարգը գործել չի կարող: Մի առաջարկն էլ ընդունվել է մասամբ:

https://armenpress.am/arm/news/1099843.html